Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԲԱՂԱՆԻՍՑԻՆԵՐԻՑ

Ավելացվել է: 5-12-2017, 16:21 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 780 |
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԲԱՂԱՆԻՍՑԻՆԵՐԻՑ
Կայացավ «Եռամիասնություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության եւ AAD.am (Հայաստան, Արցախ, Սփյուռք) կայքի 8-րդ մրցանակաբաշխությունը, որում տարբեր անվանակարգերում նախատեսված պատվոգրերի են արժանանում քաղաքական, հասարակական, մշակույթի, սպորտի և այլ բնագավառների տասնյակ ներկայացուցիչներ: Պարգեւատրվողների շարքում էին ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները, Երկրապահ կամավորականների միության անդամները, պատական եւ հասարակական գործիչներ, մշակույթի եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչներ: Սպորտի բնագավառում ակնաառու հաջողությունների համար պարգեւատրվեց նաեւ էջմիածնեցի ծանրամարտիկ Սիմոն Մարատիրոսյանը:
Կայքի վարկածով, տարբեր տարիներին մրցանակի արժանացել է նաեւ Էջմիածինը:
Սակայն, 8-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Էջմիածինը` ի դեմս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, շնորհակալագրի արժանացանվ ոչ թե կայքի վարկածով, այլ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից` Բաղանիս գյուղի բնակիչների անունից` համայնքին ցուցաբերած աջակցության համար: Շնորհակալագիրը քաղաքապետ Կարեն Գրիգորյանին հանձնեց անձամբ Բաղանիսի գյուղապետը:
Քաղաքպետը հավելեց, որ ամուր սահմանը ամուր պետության հիմքն է եւ սահմանամերձ բնակավայրերին աջակցելով, նպաստում ենք մեր երկրի հզորացմանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: