Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԽՈՀԱՆՈՑԻ ԲԱՑՈՒՄ ԹԻՎ 15 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Ավելացվել է: 6-12-2017, 16:34 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1523 |
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ԽՈՀԱՆՈՑԻ ԲԱՑՈՒՄ ԹԻՎ 15 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Էջմիածնի քաղաքային իշխանության կարեւորագույն խնդիրներից է քաղաքի կրթական հաստատություններերը ապահովել ոչ միայն բարեխիղճ մասնագետներով այլեւ ստեղծել բարեկարգ ու հարմարավետ պայմաններ` սաների ու աշխատակիցների համար: Բազմատեսակ որակյալ սնունդը, մանկապարտեզների մաքրությունը միշտ բարձր մակարդակի վրա են։ Ծնողկոմիտեների միջոցով անմիջական վերահսկողություն են սահմանում նաեւ երեխաների ծնողները։
Քաղաքային իշխանությունն այս հարցում առավել քան հետեւողական է եւ տարվա ընթացքում հիմնանորոգման, մասնակի նորոգման, տարաբնույթ աշխատանքներ կատարվում են բոլոր մանկապարտեզներում: Հերթական բացումը թիվ 15 մանկապարտեզում էր. քաղաքապետարանի ջանքերով սահմանված բոլոր նորմերին համապատասխան վերանորոգվեց, կահավորվեց եւ խոհանոցային գույքով համալրվեց Էջմիածնի քաղաքապետարանի «Զվարթնոց» մանկապարտեզի խոհանոցը: Մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները ոգեւորված էին. նոր գազօջախ, լվացարան, սննդի համար նախատեսված սեղաններ ու նոր սպասք. այս ամենը ամենասպասված նվերն էր մանկապարտեզի աշխատակիցների համար:
Նշենք, որ մինչ այս վերանորոգվել էր նաեւ մանկապարտեզի տանիքը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: