Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՍՊԻՏԱԿԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՑԵԼ Է 29 ՏԱՐԻ

Ավելացվել է: 7-12-2017, 16:57 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 693 |
ՍՊԻՏԱԿԻ ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ԱՆՑԵԼ Է 29 ՏԱՐԻ
Լրացավ Սպիտակի ավերիչ եկրաշարժի 29-րդ տարելիցը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Ռիխտերի սանդղակով 10 բալ հզորությամբ ստորգետնյա ցնցումները կործանեցին Հայաստանի հյուսիսաային հատվածի մեծ մասը:Երկու քաղաքները` Սպիտակն ու Գյումրին վերածվեցին աղետի գոտու:
Բարի կամքի տեր մարդիկ, ամբողջ աշխարհից, մեր ժողովրդին օգնության էին շտապում, եւ ահա, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի մոտ, «Զվարթնոց» օդանավակայանից ընդամենը 11 կմ հեռավորության վրա, մեզ օգնություն բերող սերբական օդանավն աղետի ենթարկվեց: Անձնակազմի բոլոր 6 անդամներն էլ նահատակվեցին:
Երախտապարտ հայ ժողովուրդը հենց աղետի վայրում, վթարված ինքնաթիռի բեկորներից հուշարձան կանգնեցրեց, որի մոտ նաեւ սերբ օդաչուների տապանաքարերն են: Ահա այստեղ, այս հուշակոթողի մոտ, ամեն տարի Էջմիածնեցիները հարգում են զոհերի հիշատակը: Քաղաքի ակտիվը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը, կրթական, հաստատությունների, ոստիկանության եւ ԱԻՆ համակարգի աշխատակիցները, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ, ծաղկեպսակներ են խոնարհում սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով եւ´ Սպիտակի երկրաշարժի զոհերի, եւ´ սերբ օդաչուների հիշատակին:
Էջմիածնի քաղաքապետարանը ինքնակամ ստանձնել է Հայաստանին օգնության շտապող սերբ օդաչուների հիշատակին կանգնեցված հուշարձանի տարածքի բարեկարգման եւ մաքրության պահպանման խնդիրը, այս կերպ նաեւ երախտագիտություն հայտնելով ու վառ պահելով նրանց հիշատակը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: