Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՍՐԱՀՈՒՄ

Ավելացվել է: 22-12-2017, 11:29 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1278 |
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՍՐԱՀՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի նախկին սան Տաթեւ Նահապետյանը հանդես եկավ իր անհատական ցուցահանդեսով: Նկարչուհու յուրօրինակ գեղանկարները ցուցադրվեցին Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում: Թեւ բազմաթիվ անգամ այս նախասրահում ցուցադրվել են Տաթեւի աշխատանքնեը, բայց որպես անհանտական ցուցահնդես սա առաջինն էր: Նկարչուհու համար խորհրդանշական էր, որ իր նկարների առաջին ցուցահանդեսը կայացավ հարազատ քաղաքում: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Ցուցահանդեսը դիտելու էին եկել նկարչուհու ընկերները, Էջմիածնում գործող կրթական եւ մշակութային օջախների աշխատակիցներն ու սաները, արվեստասեր հասարակությունը: Նկարչուհին այցելուների դատին հանձնեց ստեղծագործական վերջին տարիների լավագույն կտավները: Ցուցադրված աշխատանքների դրական ու վառ գույները նկարչուհին բացատրեց ամեն ինչում միայն լավն ու գեղեցիկը տեսնելու կարողությամբ:
Էջմիածնի շնորհալի երիտասարդներին բացահայտելու եւ նրանց ստեղծագործական գործունեությանը խթանելու , ինչպես նաեւ` մշակութային միջավայր ստեղծելու նպատակով քաղաքային իշխանությունն աջակցում է նման միջոցառումների կայացմանը:
Տաթեւ Նահապետյանի աշխատաքնները քաղաքապետարանի նախասրահում կցուցադրվեն մեկ ամիս:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: