Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՍՐԱՀՈՒՄ. ցուցադրված են Ներսես Մելիքյանի աշխատանքները

Ավելացվել է: 19-01-2018, 16:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2276 |
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ  ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՍՐԱՀՈՒՄ. ցուցադրված են Ներսես Մելիքյանի աշխատանքները
Էջմիածնեցի արեստագետ, Էջմիածնի պատվավոր քաղաքացի եւ ավագանու անդամ Ներսես Մելիքյանն իր գրաֆիկական աշխատանքները հանձնեց հանդիսատեսի դատին: Ցուցադրության են դրված արվեստագետի 1999-2000 թվականներին արված ավելի քան 25 աշխատանք: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր: Պատվավոր հյուրերի շարքում էին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Ցուցահանդեսում ներկայացված են աստվածաշնչյան եւ ազատ թեմատիկայի գրաֆիկաներ: Ինչպես նշում էին ներկաները` արվեստագետին հաջողվել է ակտիվ գույների օգտագործմամբ ստանալ մեղմություն եւ հանդարտություն բերող աշխատանքներ:
Ցուցահանդեսի կայացմանն աջակցել են Էջմիածնի քաղաքապետարնն ու Աշխարհի հայ նկարիչների միությունը: Աշխատանքները Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում կցուցադրվեն մեկ ամիս:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: