Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՋՈւՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 5-02-2018, 16:00 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2453 |
ՋՈւՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ ՏԵՂԱԴՐՎԵՑ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում տեղադրվում են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներ: Հերթական խաչքարը տեղադրվեց Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանի հարակից պուրակում` լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ` ի փառս 5-րդ կամավորական բրիգադի: Խաչքարն օծվեց Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:
Սա Էջմիածնում տեղադրված թվով 2-րդ խաչքարն է, որ կրկնօրինակում է Ջուղայի խաչքարերից մեկին: Խաչքարերի կրկնօրինակների տեղադման նախաձեռնությունն իրականացվում է 2015 թվականից` Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարուց` ի ապացույց, որ հայի հավատքը, մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին անմահ է։

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: