Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ

Ավելացվել է: 14-02-2018, 18:01 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 525 |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
Տեառնընդառաջը կամ ինչպես ժողովուրդն է սիրում անվանել Տրնդեզը, հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է: Այն նշվում է Սուրբ Ծնունդից քառասուն օր հետո: Տոնը նվիրված է քառասունօրյա մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը: Գարեգին Բ Կաթողիկոսի տնօրինությամբ օրը հռչակվել է նաեւ նորապսակների օրհնության օր, այդ իսկ պատճառով Տեառնընդառաջը նշում են նաեւ այն ընտանիքները, որոնք նոր ամուսնացած զավակներ ունեն:
Ավանդույթի համաձայն Էջմիածնի քաղաքապետարանը տոնը նշում է մեծ շուքով: Այս տարին բացառություն չէր. Կոմիտասի անվան մշակույթի պալատի հարակից բակում, օրվա խորհրդով, կատարվեց նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանուկի օրհնության կարգ: Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը ներկայացրեց նաեւ օրվա խորհուրդը:
Նորապսակ զույգերին եւ 40-օրյա մանուկին շնորհավորեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` զույգերին կոչ անելով ամուր տանիք կառուցել եւ նպաստել մեր երկրի հզորացմանը:
Քաղաքապետը նորապսակ զույգերին եւ քառասնօրյա մանկանը ոսկյա իրեր նվիրեց, որից հետո, ազգային երգ ու պարի ուղեկցությամբ, եկեղեցուց բերված ճրագով նորապսակ զույգերը վառցին Տեառնընդառաջի ավանդական խարույկը եւ ցատկեցին վրայով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: