Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 27-02-2018, 12:47 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1091 |
ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի հեղինակությամբ լույս են տեսել բազմաթիվ հոդվածներ հայաստանյան եւ սփյուռքի գրական մամուլում: Մեր ժամանակի գրողները կրեւորում են Արմեն Ավանեսյան գրականագետի կարծիքն իրենց ստեղծագործությունների վերաբերյալ` շատ հաճախ նրան վստահելով նաեւ գրքի խմբագրումը: Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի գրական սրահի մշտական հյուրն այս անգամ Էջմիածինն ընտրել էր սեփական գրքի շնորհանդեսի վայր: Գրականագետի առաջին գիրքն իր մեջ ներառում է անկախության պոեզիան:
Գիրքը բաղկացած է 3 բաժնից` «Դեմքեր», «Գրքեր» եւ «Մտումներ» խորագրերով: Գրականագետի ընկերները, շնորհանդեսի հյուրերը անկախության պոեզիան ներկայացնելու Արմեն Ավանեսյանի քայլը կարճ որակեցին` համարձակություն: Ինքը` գրականագետը, գրքի մասին խոսքը սկսեց ինքնաքննադատությամբ, նշելով, որ գուցե գրքում շատ կարեւոր մարդկանց չի անդրադարձել, կամ անդրադարձել է նրանց, ում պետք չէր անդրադառնալ:
Շնորհանդեսի պատվավոր հյուր էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետը գրականագետին բոնորոշեց երկու բառով` ըմբոստ համեստություն:
«Անկախության պոեզիան XXI դար» գիրքը հասանելի է էջմիածնեցի ընթերցողներին. ցանկացողները կարող են օգտվել Էջմիածնի կենտրոնական գրադարանից: Գրականագետն Էջմիածնի գրադարանին նվիրեց մի շարք այլ արժեքավոր գրքեր` իր խմբագրած գրքերից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: