Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին համագործակցության հուշագիր կնքեցին

Ավելացվել է: 29-03-2018, 16:16 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1185 |
Էջմիածինն  ու Բելգորոդ-Դնեստրովսկին համագործակցության հուշագիր կնքեցին
Էջմիածին եւ ուկրաինական Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքները համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ:
Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի, կրթության եւ գիտության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի եւ այլ բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկություների եւ մասնագետների միջեւ գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելուն:
Այցի շրջանակներում պատվիրակության անդամների համար քաղաքապետարանը նաեւ ճանաչողական շրջայց կազմակերպեց: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Մայր Տաճար, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան եւ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան, Զվարթնոց տաճար: Հարգանքի տուրք մատուցեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Հյուրերին ընդունեց նաև Վեհափառ Հայրապետը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Ուկրաինայից ժամանած պատվիրակությանը, անդրադարձավ երկու քաղաքների միջև նախանշվող համագործակցությանը եւ կարեւորեց այն հանգամանքը, որ Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի կողմից հայ համայնքին է վերադարձվել 14-15-րդ դարերում կառուցված պատմամշակությաին հուշակոթող Սբ. Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցին, որը ներկայում վերականգնման փուլում է:
Գարեգին Բ Կաթողիկոսը եւս կարեւորել է Էջմիածնի եւ Բելգորոդ-Դնեստրովսկիի գործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ առկա բարի ավանդույթների առավել ամրապնդմանն ու կապերի զարգացմանը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: