Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Հարգանքի տուրք ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Ավելացվել է: 3-04-2018, 16:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 509 |
Հարգանքի տուրք ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
Երկու տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Ադրբեջանական սադրանքին ի պատասխան Հայոց բանակն ապացուցեց, որ մարտունակ է, ունակ կատարելու ցանկացած մարտական առաջադրանք: Հաշված ժամերի ընթացքում դիրքապահ զինվորի կողքին` առաջնագծում էին երկրապահները: Մարտական հենակետերում, ջոկերում, դասակներում առկա բոլոր բացերը լրացրցին նաեւ էջմիածնեցի երկրապահները:
Ցավոք, ապրիլյան պատերազմում հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ տվեց, սակայն հզոր հակահարված տվեց զինված ադրբեջանական զորամիավորումներին եւ վարձկանների բանակներին:
Խնկարկելով ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, ռազմական գործողությունների 2-րդ տարելիցին Էջմիածնեցիները`քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորթյամբ, ծաղիկներ խոնարհեցին Զվարթնոց թաղամասի զոհվածների պանթեոնում` իրենց խոնարհումը բերելով արցախյան ազատամարտում եւ ապրիլյան քառօրյա պատերազմում հանուն հայրենիքի մարտնչած հերոսներին:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: