Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Ավելացվել է: 6-04-2018, 20:20 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 530 |
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ
Սիրելի՛ մայրեր, կանայք, քույրեր և աղջիկներ,
Էջմիածնի քաղաքային իշխանության և անձամբ իմ անունից ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Հարգելիներս, այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է ևս մեկ անգամ խոստովանելու մեր անսահման սերը, հարգանքն ու երախտագիտությունը Ձեր նկատմամբ, մեր հիացմունքն ու խոնարհումը հայտնել ծով համբերությամբ իր փխրուն ուսերին բազում հոգսեր կրող, բայց միշտ կենսասեր, լավատես ու հուսահատվել չիմացող հայ կնոջը: Երևակայել անգամ հնարավոր չէ, թե ինչքան աղքատիկ կլիներ մեր ողջ պատմությունը, արվեստը, մշակույթը, գրականությունը՝ առանց Ձեր կարևոր մասնակցության, իսկ մեր շրջապատը, առօրյան ու կյանքը՝ առանց Ձեր շքեղ ներկայության: Բայց մենք առաջին հերթին և առավել քան շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ, սիրելի՛ մայրեր, այն բանի համար, որ Ձեզ, բացառապես Ձեզ է վերապահված զավակ ունենալու, ասել է թե ազգի շարունակականությունն ու հարատևությունն ապահովելու առանձնաշնորհը: Դուք նաև հպարտ մայրերն եք այն հրաշալի տղաների, ովքեր երեկ ու այսօր, մահվան վտանգին դեմ հանդիման, մեր սահմանների անվտանգությունն են ապահովում:
Բոլորանվեր սեր, երախտագիտություն ու խոնարհում Ձեզ, սիրելի՛ մայրեր, տիկնայք, քույրեր ու դուստրեր, Ձեր ընդօրինակելի կերպարի, Ձեր հրաշալի ներկայության համար:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հարատև երջանկություն ու ընտանեկան ջերմություն, եղեք գեղեցիկ, կանացի ու սիրով շրջապատված:

Հարգանքներով ՝

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: