Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամաբ այս տարի եւս ՀՀ գյուղնախարարությունը 2018 թվականի բյուջեով սուբսիդավորում է ստացել հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով պարարտանյութերի ձեռքբերման համար: Էջմիածնի քաղաքապետարանը այս ծրագրի շրջանակում համայնքի հողօգտագործողների համար ձեռք է բերել 126 տոննա ազոտական եւ կալիումական պարարտանյութեր: Արդեն մի քանի տարի էջմիածնեցի հողօգտագործողը քաղաքապետարանի միջնորդությամբ կարողանում է շուկայականից բավականին մատչելի գնով ձեռք բերել անհրաժեշտ քանակության պարարտանյութ: Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի աշխատատակիցները արդեն 972 պարկ պարարտանյութ հանձնել են հողօգտագործողներին՝ մեկ պարկ պարարտանյութը (ազոտական, կալիումական ու ֆոսֆորական )՝ 7000 դրամով: Առաջիկայում հողօգտագործողներին մատչելի գնով կտրամադրվի նաեւ ֆոսֆորական պարարտանյութ:
Ավելացնել մեկնաբանություն