Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Սանմաքրման աշխատանքներ եւ ծառատունկ Էջմիածնում

Ավելացվել է: 16-04-2018, 16:51 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1469 |
Սանմաքրման աշխատանքներ եւ ծառատունկ Էջմիածնում
Էջմիածնում անցկացվեց հերթական շաբաթօրյակը: Հայտարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման եւ աղբահանման աշխատանքներ կատարվեցին քաղաքի ողջ տարածքում: Քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքում գործող հիմնարկ- ձեռնարկությունները, ուսումնական հաստատությունները, կազմակերպությունները սանմաքրման աշխատանքները սկսեցին վաղ առավոտից:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի աշխատակազմի եւ քաղաքի ավագանու անդամների մասնակցությամբ Սբ. Հռիփսիմե փողոցում նաեւ ծառատունկ անցկացվեց. տնկեց շուրջ 40 գնդաձեւ ակացիա:
Էջմիածինը բարեկարգ եւ կանաչապատ պահելը քաղաքային իշխանության հիմնական առաջնահերթություններից է: Դրան են նպաստում քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության եւ Բնակարանային կոմունալ վարչության կողմից կատարվող ամենօրյա աշխատանքները, ինչպես նաեւ հաճախակի հայտարարվող շաբաթօրյակները, ինչի արդյունքում էջմիածնեցիների համար շաբաթօրյակը դարձել է քաղաքային մշակույթի անբաժան մասնիկ. դա է վկայում բնակիչների մշտական ակտիվ մասնակցությունը սանմաքրման աշխատանքներին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: