Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայիսի 9-ի կապակցությամբ

Ավելացվել է: 8-05-2018, 22:34 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1293 |
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը մայիսի 9-ի կապակցությամբ
Հարգելի´ էջմիածնեցիներ, հայրենակիցներ
1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, որն ավարտվեց 1945թ. մայիսի 9-ին` Խորհրդային ժողովուրդների հաղթանակով: Այդ պատերազմին մասնակցեցին 600 հազարից ավելի հայեր ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլեւ դաշնակից երկրների զորքերում: Նրանք արժանիորեն ներկայացրին Հայաստանն ու հայ ժողովրդին` իրենց ծանրակշիռ ներդրումը բերելով ընդհանուր հաղթանակի ապահովմանը: Էջմիածնի տարածաշրջանից Մեծ հայրենականին մասնակցել է շուրջ 5288 մարդ, զոհվել` 2394-ը: Հենց Էջմիածնում է ձեւավորվել լեգենդար Թամանյան դիվիզիան, որ 1945-ին հաղթականորեն մտավ Բեռլին եւ պարեց մեր ազգային քոչարին։
Ճակատագրական զուգադիպությամբ, 47 տարի անց, նույն օրը` մայիսի 9-ին, Մեծ հայրենականի հերոսների հերոս որդիներն ու թոռները ազատագրեցին Շուշին: Շուշիի վերադարձնելը իրենց իրական ու օրինական տերերին մեր նորօրյա պատմության ամենափառահեղ էջերից մեկն է, պերճախոս վկայությունը` իր երկրին ու պետությանը տեր կանգնելու` մեր ժողովրդի անբեկանելի վճռականության ու հզոր ոգու: Այդ ոգով է առաջնորդվում նաեւ մեր սահմանները հսկող այսօրվա հրաշք սերունդը, որը, կասկած չունենք, նոր էջերով է հարստացնելու մեր ժողովրդի հերոսական պատմության տարեգրությունը:
Սիրելի´ բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս, մեր ողջ ժողովրդին` հայոց բազկի ուժը լավագույնս փառաբանող այս խրոխտ տոնի` Հաղթանակի օրվա կապակցությամբ` մաղթելով նորանոր հաղթանակներ ու անվախճան ընթացք մեր ժողովրդին:
Քաղաքապետ` Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: