Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածինը նշեց հաղթանակի եւ խաղաղության տոնը

Ավելացվել է: 10-05-2018, 13:05 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 5093 |
Էջմիածինը նշեց հաղթանակի եւ խաղաղության տոնը
Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայերի համար կրկնակի հաղթական է մայիսի 9-ը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակով ու Արցախյան ազատագրման պայքարում Շուշիի ազատագրմաբ: Ավանդույթի համաձայն Էջմիածինն այս տարի եւս մեծ շուքով նշեց հաղթանակի եւ խաղաղության տոնը: Վաղ առավոտյան Էջմիածնի էլիտան, բարձրաստիճան զինվորականները, հոգեւորականներն ու քաղաքացիները՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկ խոնհարեցին Անման կրակ հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով այն հերոսներին ովքեր իրենց կյանքի գնով մեզ խաղաղ ու ապահով հայրենիք պարգեւեցին:
Միջոցառումը մեկնարկեց աղոթքով, որից հետո Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձով դիմեց ներկաներին եւ հայ ազգին` աշխարհասփյուռ հայ ազգին հաջողություններ, միասնական պայքարի միջոցով ազգային իղձերի իրագործում եւ խաղաղություն մաղթելով։
Հաղթանակի օրվա միջոցառման հանդիսավոր մասն ավարտվեց հանդիսավոր երթով. շքերթով անցան Արցախյան ազատամարտի մասնակիցները, պատանի երկրապահները, Էջմիածնի զորամասերում ծառայող զինվորները:
Զորահանդեսին հաջորդեց համերգային մասը. Էջմիածնի քաղաքապետարանի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի եւ պարի խմբերը ապահովեցին տոնական մթնոլորտը` կատարելով հայրենասիրական երգեր եւ ազգային պարեր:
Ավանդույթի համաձայն, հանդիսավոր մասին հաջորդեց քաղաքի վետերանների համար Էջմիածնի քաղաքապետարանի կազմակերպած դաշտային ճաշկերույթը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: