Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ավելացվել է: 14-05-2018, 11:29 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 244 |
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈւԹՅՈւՆ ՌԴ ՄԵԿՆՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
• Վոլգոգրադ
• Եկատերինբուրգ
• Կազան
• Կալինինգրադ
• Մոսկվա
• Նիժնի Նովգորոդ
• Դոնի Ռոստով
• Սամարա
• Սանկտ Պետերբուրգ
• Սարանսկ
• Սոչի
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝ Официальный интернет-портал правовой информации

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: