Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Այվազ Ավոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Ավելացվել է: 17-05-2018, 13:29 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2231 |
 Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Այվազ Ավոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ էջմիածնեցի լուսահոգի գեղանկարչ Այվազ Ավոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը: Ներկայացված կտավները արվեստագետ Ներսես Մելիքյանի անձնական հավաքածուից էին: Արվեստագետը արվեստասեր հասարակության դատին հանձնեց իր ընկերոջ` Այվազ Ավոյանի տարբեր տարիներին ստեղծած 53 կտավ, որոնք պահում է մեծ հպարտությամբ:
Այվազ Ավոյանը ակտիվ գույների օգնությամբ կարողացել է ստանալ տրամադրություն ստեղծող յուրօրինակ աշխատանքներ: Գունային ակտիվ գամմաները, պատկերային հագեցվածությունը, ոճային ինքնատիպությունն ու կատարողական վարպետությունը մշտապես առանձնացրել են նկարչին: Անվանի նկարչի աշխատանքենրի ցուցահանդեսի բացմանը, բազմաթիվ հյուրերի շարքում էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Իր կտավներում առկա անկեղծությամբ Այվազն արժանացել է տարբեր տարիքի արվեստասեր հասարակության համակրանքին: Դա էր վկայուն նաեւ ցուցասրահի բազմամարդությունը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: