Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թանգարանների գիշերն Էջմիածնում

Ավելացվել է: 23-05-2018, 13:17 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1044 |
Թանգարանների գիշերն Էջմիածնում
Գերհաղորդակցվող թանգարաններ խորագրի ներոք արդեն 15-րդ անգամ անցկացվեց «Թանգարանների գիշեր» նախաձեռնությունը: Նպատակն է մշակութային արժեքների պահպանությունը, տարածումը, սերունդներին դրանց հաղորդակից դարձնելը և հասարակության տարբեր տարիքային խմբերի ներգրավվա¬ծությունն ապահովելը: Նախաձեռնության բուն էությամբ, այս օրը ծրագրին միացած թանգարանները գործում են անվճար:
Էջմիածնում մշակութային կյանքն ակտիվացնելու համար քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանները տարներ շարունակ գործում են անվճար: Թանգարանների գիշեր ակցիան եւս լավ առիթ է սերունդներին մշակույթին հաղորդակից դարձնելու համար,ուստի, այս տարի եւս Էջմիածինը թանգարանների գիշեր ծրագրին միացավ նոր եւ հետաքրքիր ցուցադրություններով եւ միջոցառումներով:
Էջմիածնի պամաազգագրական թանգարանն, օրինակ, այցելուներին ներկայացրեց ուշ բրոնզեդարյան դամբարանի մոդելը: Նշված ժամանակահատվածում դամբարանների մեջ տեղադրվում էին հանգուցյալի կյանքի եւ գործունեության հետ կապված համապատասխան սպասք եւ իրեր: Դամբարանի մոդելը պատրաստված է ճիշտ այնպես, ինչպես պեղվել է Այգեշատում: Ցուցադրությունը մշտական է:
Թանգարանում նաեւ Հայաստանի առաջին հանրապետության եւ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված կամերային ցուցադրություն էր բացվել` «Հաղթանակ հանուն հայրենիքի» խորագրով:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի այցելուները ամեն տարի այս օրվան անհամբերությամբ են սպասում: Տուն-թանգարանում կազմակերպվող բազմաբնույթ միջոցառումների շարքում իր ուրույն տեղն ունի Հովհաննիսյանների տան ավանդույթը` թեյախմությունը: Իսկ տուն-թանգարանի բակը վերածվել էր լայնարձակ բացօթյա բեմի` ասմունիք եւ երգ ու պարի համար:
Մհեր Աբեղյան եւ Խորեն Տեր-Հարության թանգարանները հյուրերին ներկայացան նոր ցուցադրություններով, որոնց հյուրերը ծանոթացան բարձրաճաշակ կենդանի երաժշտության երևէջների ներքո: Խորեն Տեր-Հարությաան թանգաարանի տնօրեն Հարություն Հարությունյանի հավաստմամբ, նույնիսկ պատկերասրահին լավ ծանոթ այցելուն ամեն տարի այս օրը իր համար նոր ցուցանմուշ կգտնի:
Մհեր Աբեղյան թանգարանը եւս բազմամարդ էր: Այցելուները եկել էին ծանոթանալու էջմիածնեցի նկարիչ Էդիկ Հակոբյանի աշխատանքներին:
Մշակութային հաճելի երեկոն Մհեր Աբեղյան թանգարանում ապահովեցին Սոֆյա Մանուկյանը, Անահիտ Սահակյանը եւ Լուսինե Ներսիսյանը` Կոմիտասի, Եկմալյանի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունների կատարմամբ:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: