Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 1-06-2018, 09:00 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 473 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ1950 թվականից ամռան առաջին օրը ՝ հունիսի 1-ին, մեծ շուքով ու խանդավառությամբ նշվում է աշխարհի, թերևս ,
ամենամարդասիրական ու բարի տոնը՝ երեխաների միջազգային օրը:
Երեխաները հասարակության ամենախոցելի խավն են և դրանով իսկ արժանի են մեր հոգածությանն ու ուշադրությանը ոչ միայն իրենց տոնի առիթով ,այլ տարվա բոլոր օրերին և ժամերին անգամ: Անվիճելի ճշմարտություն է, որ երեխաները մեր ապագան են, բայց այդ ճշմարտությունը պարտավոր ենք հաստատել ոչ թե գեղեցիկ կենաց-խոսքով, այլ գործերով:
Վստահեցնում եմ, որ մեր քաղաքի երեխաների հանգիստն ու առօրյան առավել հետաքրքիր, կյանքն ավելի ապահով ու հարմարավետ դարձնելու խնդիրը եղել է ու մնալու է Էջմիածնի քաղաքային իշխանության սևեռուն ուշադրության կենտրոնում: Ասածիս ապացույցն են տարեցտարի ավելացող վերանորոգված մանկապարտեզների ու բակային խաղահրապարակների թիվը, հատուկ երեխաների համար կազմակերպվող բազմաթիվ ու բազմաբնույթ շուրջտարյա միջոցառումները: Ցավոք, քաղաքապետարանի հնարավորություններն ու միջոցները անսահմանափակ չեն, ուստի բոլոր խնդիրները միանգամից լուծել չենք կարող: Բայց կարևորն այն է, որ կա մեծ ցանկություն և գիտակցումն այն բանի, որ երեխաներին վերաբերող բոլոր հարցերը՝ առաջի՛ն հերթին:
Սիրելի՛ երեխաներ, այս գեղեցիկ օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ, ինչպես նաև ձեր ծնողներին, հարազատներին, դասվարներին, դաստիարակներին, դայակներին, ովքեր ամեն ինչ անում են, որ դուք երջանիկ, ուրախ, անհոգ ու ապահով մանկություն ունենաք:
Հարգանքներով՝
Քաղաքապետ՝ Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: