Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներն Էջմիածնում

Ավելացվել է: 4-06-2018, 17:55 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1523 |
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներն Էջմիածնում
Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլեւ երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են եւ պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո եւ պաշտպանության:
Օրվա առթիվ տոնական բարձր տրամադրություն ապահովելու եւ երեխաներին հիշարժան օր նվիրելու համար, Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել էր բազում անակնկալներով լի տոնական համերգային ծրագիր: Ամեն տարի այս օրը քաղաքը գունավորվում է փոքրիկների գեղեցիկ նկարներով, լցվում ուրախ ճիչերով ու ծիծաղով:
Բազմաբնույթ խաղերի ու մրցույթների, կավճանկարչության, «Ֆիոնայի»- հետ մանկական համերգային զվարճալի ծրագրի, Էջմիածնում գործող երգի եւ պարի խմբերի ուրախ համերգային ծրագրի եւ մանկական դիսկոտեկի միջոցով փոքրիկների օրը մեծ տոն դարձրեց Էջմիածնի քաղաքապետարանը: Միջոցառման ընթացքում ընթերցվեց նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը փոքրիկներին:
Տոնական համերգով ազդարարվեց նաեւ ամռանը՝ շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարիներ շարունակ անցկացվող համերգային գեղեցիկ ծրագրերի եւ կինոդիտումների մեկնարկը: Իսկ տոնական օրվա բարձրակետ հանդիսացավ գունագեղ հրավառությունը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: