Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ՍՊԱՐԱՊԵՏ

Ավելացվել է: 6-03-2012, 09:49 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ ՍՊԱՐԱՊԵՏ

Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա կդառնար արդեն 53 տարեկան: Բազում պարգեւների եւ պատվոգրերի արժանացած, ՀՀ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած, Հայաստանի եւ Արցախի հերոս, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի անունը միշտ վառ է յուրաքանչյուր հայի սրտում: Անհնար է մոռանալ նրա դերը Հայկական բանակի եւ Հայոց պետականության ստեղծման գործում:
1999 թվականին վաղաժամ հեռացավ կյանքից. Աժ նիստերի դահլիճում Սպարապետը զոհ գնաց դաժան ահաբեկչությանը:
Ամեն տարի նրա ծննդյան օրը մարդկանց հոսքը չի դադարում Եռաբլուր, ինչպես նաեւ սիրելի Սպարապետի տուն-թանգարան:
Երկրապահ կամավորականների միության անդամները` վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, նախ ծաղկեպսակ են դնում ԵԿՄ վարչության շենքում կանգնեցված Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, ապա այցելում են նրանց տուն` շնորհավորելու ընտանիքի անդամներին:
Սպարապետի մայրը` Գրետա մայրիկը ասում է, որ որդին` Վազգենը չէր սիրում, երբ իր ծննդյան տարեդարձը նշում էին եւ միշտ այդ օրը տանը չէր լինում, իսկ հիմա հավերժ ինք իր ծնունդը տանը չի նշում:
ԵԿՄ վարչության անդամները, ծաղկեպսակ դնելով Սպարապետի տուն-թանգարանի առջեւ վեր խոյացած հպարտ կիսանդրու մոտ, այցելում են Եռաբլուր: Այստեղ եւս ծաղկեդրման արարողություն է լինում, ապա ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը իր շնորհավորանքի խոսքն է հնչեցնում:
Վազգեն Սարգսյանը միշտ ձգտել է ստեղծել երիտասարդ եւ պատանի երկրապահ ակումբներ: Այսօր այս ակումբների շարքերը համալրում են մի քանի հազարից ավելի երիտասարդներ ու պատանիներ: Եվ ըստ Երկրապահ կամավորականների միության կանոնադրության մեկ տարվա ընթացքում ԵԿՄ-ի շարքերը համալրած նորակոչիկների երդման արարողություն է տեղի ունենում ամեն տարի այդ օրը: Այս տարի երդման արարողությանը մասնակցեցին շուրջ 800 նորակոչիկներ:
ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը` բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ եւս Էջմիածնի տարածքային կառույցի Սպարապետի անվան գողտրիկ անկյունում ծաղկեպսակ է դնում`շնորհավորելով Սպարապետի ծննդյան տարելիցը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: