Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Անդրադարձ ավագանու արտահերթ թիվ 9 նիստի 2 կարևորագույն հարցերին

Ավելացվել է: 30-08-2018, 09:42 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 228 |
Անդրադարձ ավագանու արտահերթ թիվ 9 նիստի 2 կարևորագույն հարցերին
Էջմիածին քաղաքի ավագանին 2018 թվականի օգոստոսի 27-ին կայացած արտահերթ թիվ 9 նիտի ընթացքում քննարկեց օրակարգում ընդգրկված 13 հարց: Քննարկվող հարցերի շարքում էր ՀՀ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակներում «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կատարվող Էջմիածին քաղաքի ներտնտեսային ոռոգման 3-րդ կարգի ջրանցքների վերականգնման շինարարական աշխատանքների 10% համաֆինանսավորման մասին նախագիծը:
Ծրագրի կայացման արդյունքում կվերականգնվի Էջմիածին համայքնը սպասարկող ոռոգման ջրերի ցանցի բետոնե կիսախողովակի 1500 մետր հատված, որն ապահովում է Էջմիածնի գյուղնշանակության հողերի 70%-ի ոռոգման ջուրը: Կկառուցվի նաեւ 1050 մետր նոր բետենե կիսախողովակ:
Քննարկման ընթացքում Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը հավելեց, որ ներկայացված նախագիծը իրականացվում է Հայաստանի ողջ տարածքում` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ծրագրի կայացման արդյունքում կթեթևանա Էջմիածնի շրջանում գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչի հոգսը: Դիանա Գասպարյանն ընդգծեց նաեւ այն հանգամանքը, որ վերականգնման շինարարական աշխատանքների 10% համաֆինանսավորման մասին նախագծին միանալու դեպքում կազմող գումարը համայքնը հատկացնելու է ոչ թե այս տարի այլ` 2019 թվականին:
Օրակարգի մեկ այլ հարցով քննարկվեց Էջմիածին համայնքի 2018թ. բյուջեում փոփոխությունների կատարում, ըստ որի` բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդի միջոցներից 1մլն 200 հազար դրամ կտարամդրվի Բարեկագում տնօրինությանը` Արամ Մանուկայն թաղամասում կոյուղագծի կառուցման նախագծահետազոտական ծախսերը հոգալու նպատակով (կհայտարարվի մրցույթ):
Թաղամսում առկա կոյուղագծի խնդիրը լուծելու համար քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը դիմել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարություն, ձեռք բերել պայմանավորվածություն Էջմիածին համայքնի կողմից 20% համաֆինանսավորմամբ նախագիծն իրականացնելու վերաբերյալ:
Օրակարգի ներկայացված հարցերին ավագանին կողմ քվեարկեց:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: