Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Ավելացվել է: 2-09-2018, 13:21 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 259 |
Էջմիածին համայնքի  ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության օրվա առթիվ
Շնորհավորում եմ անկախ ու հպարտ Արցախի ժողովրդին, հայ ազգին Արցախի Հանրապետության օրվա առթիվ:
Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ: Այս 27 տարիների ընթացքում Արցախն ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշ:
Առանձնահատուկ շնորհավորում եմ Էջմիածնի քույր քաղաքներ Հադրութի եւ Մարտակերտի բնակչությանը: Կարևորում եմ մեր քաղաքների միջև առկա բարեկամական կապը և վստահեցնում, որ իմ անմիջական մասնակցությունը կունենամ համատեղ ծրագրերի իրագործման հարցում:
Տոնական օրվա շնորհավորանքի հետ մեկտեղ` մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն:
Կեցցե ՛ ազատ Արցախը:

Հարգանքներով`
Էջմիածին համայնքի
ղեկավարի պաշտոնակատար` Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: