Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ

Ավելացվել է: 12-11-2012, 12:00 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ  ՀԱՆԴԻՊԵՑԻՆ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԵՏ
Էջմիածնի Զվարթնոց թաղամասի թիվ 12 դպրոցի աշակերտները հանդիպում ունեցան քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ: Այցի ընթացքում երեխաները քննարկեցին տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Հանդիպումը վերածվեց դասապրոցեսի, որի ընթացքում 7-րդ դասարանի աշակերտները քննարկեցին իրենց հուզող հարցերը: Նրանք դպրոցի համար ցուցանակ էին պատրաստելու <<Ես եւ իմ քաղաքը>> խորագրով: Հանդիպման հիմնական նպատակը ցուցանակը լիարժեք եւ ճիշտ կազմելու համար էր:
Հանդիպման ժամանակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը խորհուրդ տվեց աշակերտներին մտածել ոչ միայն բարձր գնահատական ստանալու, այլեւ լավ սովորել մասին` կարեւորը գիտելիքն է, ոչ թե գնահատականը:
Դպրոցականների հետ հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի տրամաբանությամբ, որի ընթացքում աշակերտները բազմաբնույթ հարցեր ուղղեցին քաղաքապետին: Աշակերտներից մեկը հետաքրքրվեց` ի վերջո մեր քաղաքը Վաղարշապա՞տ է, թե՞ Էջմիածին:
Քաղաքապետարանի կողմից երեխաները ստացան քաղաքի զինանշանը պատկերող կրծքանշաններ եւ դրոշը: Նրանք խնդրանքով դիմեցին քաղաքապետին, որպեսզի նա դառնա իրենց դասարանի չմկրտված 4 աշակերտների կնքահայրը, որին սիրով համաձայնություն տվեց քաղաքապետը: Հանդիպման վերջում դպրոցականները այցելեցին Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին, ընթերցեցին հուշակոթողի վրա գրված նամակները:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: