Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Կոմիտասյան օրեր Էջմիածնում

Ավելացվել է: 24-09-2018, 16:17 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 7033 |
Կոմիտասյան օրեր Էջմիածնում
Հայտարարություն

Սիրելի´ համաքաղաքացիներ,
2019 թվականին լրանում է երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակը:
Նշանավոր այդ հոբելյանին ընդառաջ Մայր Աթոռը և Էջմիածնի քաղաքապետարանը համատեղ սեպտեմբերի 25-27-ը նախաձեռնել են «Կոմիտասյան օրեր Էջմիածնում» միջոցառումների շարք` Կոմիտասյան գրքերի, անձնական իրերի, գեղանկարների ցուցադրություն, երաժշտական կատարումներ և այլն: Միջոցառումները տեղի կունենան քաղաքային թանգարաններում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
Ստորև ներկայացնում ենք եռօրյա միջոցառումների ծրագիրը:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:


25 սեպտեմբեր, 2018

16:00 Կոմիտասի նկարների ցուցահանդեսի բացում Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանում:
18:00 Կոմիտասի անվան քառյակի համերգ Էջմիածնի պատմազգագրական թանգարանում:


26 սեպտեմբեր, 2018

17:00-ին Ծաղկադրում և աղոթք Կոմիտասի անվան հրապարակում` Վարդապետի արձանի առջև:
18:00 «Նաիրյան» վոկալ անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան) համերգը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի Կոմիտասի անվան դահլիճում:


27 սեպտեմբեր, 2018


16:00-ին Կոմիտասի նվիրված գրքերի և անձնական իրերի ցուցադրություն Ս. Էջմիածնի Մատենադարանում:
17:00-ին բացօթյա համերգ Ս. Էջմիածնի Մատենադարանի առջև. ելույթ կունենա Սայաթ – Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Թովմաս Պողոսյան):
19:00-ին «Շողակն» համույթի համերգ Էջմիածնի Խորեն Տեր-Հարության թանգարանում:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: