Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Կոմիտասյան օրեր Էջմիածնում

Ավելացվել է: 26-09-2018, 15:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 932 |
Կոմիտասյան օրեր Էջմիածնում
Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին ընդառաջ Էջմիածնի քաղաքապետարանի և Մայր Աթոռի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-27-ը Էջմիածնում հայտարարված են «Կոմիտասյան օրեր»: Նախատեսված միջոցառումների շարքում են կոմիտասյան գրքերի, անձնական իրերի, գեղանկարների ցուցադրություններ և երաժշտական կատարումներ:
Կոմիտասյան օրերի մեկնարկը նշանավորվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտից Էջմիածին ի պահ բերված Վարդապետի նկարների ցուցադրությամբ: Ներկայացված կտավները թանգարան-ինստիտուտին նվիրել է Աշխարհի հայ նկարիչների միությունը: 36 նկարչի աշխատանքներ են, որոնց այսօր էջմիածնեցին և քաղաքի հյուրերը կարող են ծանոթանալ հարազատ քաղաքում:
Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում կամերային ֆոտոցուցադրությունից բացի կոմիտասասեր հասարակության համար օրը նշանավորվեց Կոմիտասի անվան պետական լարային քառյակի համերգով: Եկինքն ամպել ա, Կռունկ, Շողեր ջան, Նազան յար և մի շարք այլ կոմիտասյան ստեղծագործություններից հետո քառյակ ելույթը եզրափակեց Վաղարշապատի պար ստեղծագործությամբ:
Համերգի ավարտին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը քառյակի անդամներին շոնրահակալգեր հանձնեց:
Կոմիտասյան օրերը Էջմիածնում շարունակվում են: Բազմաբովանդակ մշակութային միջոցառումն նախատեսված են նաև սեպտեմբերի 26-ին և 27-ին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: