Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Գրական հանդիպում Թադևոս Տոնոյանի հետ

Ավելացվել է: 4-10-2018, 09:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 121 |
Գրական հանդիպում Թադևոս Տոնոյանի հետ
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահը շարունակում է իր հարկի տակ հյուրընկալել հայ մշակութի գործիչներին՝ հասարակությանը հնարավորություն տալով ավելի մոտիկից ծանոթանալու նրանց գրական գործունեությանը:
Գրական սրահն այս անգամ հյուրընկալել էր հայ անվանի բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թադևոս Տոնոյանին:
Բանաստեղծի հետ հանդիպման ժամանակ ընկերներն ու մտերիմները ներկայացրին Թադևոս Տոնոյան գրականագետի կյանքն ու անցած ուղին, հանդիսատեսին հնարավորություն տալով եւս մեկ անգամ ունկնդրել նրա ստեղծագործությունները: Թադևոս Տոնոյանի բանաստեղծությունների հիման վրա ծնված երգերի ստեղծման մասին պատմեց և երաժշտական կատարումներով օրը հագեցրեց հայ երգահան, կիթառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարտին Ահարոնյանը:
Միջոցառմանը ներկա էր նաև Էջմիածնի համայնքային իշխանությունը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանի գլխավորությամբ, ով իր երախտիքի խոսքը հայտնեց ներկաներին և կազմակերպիչներին` համայնքում գրական- մշակութային կյանքն ակտիվ պահելու և այն հասարակությանը հասանելի դարձնելու համար:
Թադևոս Տոնոյանին դպրոցականները ծանոթ են մանկապատանեկան «Աղբյուր» ամսագրից: Լսելով սիրելի ամսագրի խմբագրի հետ գրական հանդիման մասին, դպրոցականները շտապել էին հանդիպմանը ներկյանալ սեփական ստեղծագործություններով: Խմբագիրը վստահեցրեց` ամսագրի հաջորդ համարներում սաները կտեսնեն նաև իրենց աշխատանքները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: