Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Բարեկարգման աշխատանքներ մանկապարտեզներում

Ավելացվել է: 9-11-2018, 11:21 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 607 |
Բարեկարգման աշխատանքներ մանկապարտեզներում
Քաղաքային իշխանության կողմից տարվող Էջմիածնի քաղաքապետարանի մանկապարտեզների բարեկարգման ծրագրի շրջանակներում բարեկարգման աշխատանքներ են ընթանում մի շարք մանկապարտեզներում: Արդեն իսկ ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի տանիքը, հին դռներն ու պատուհանները փոխարինվել են նոր մետաղապլաստե դռներով և պատուհաններով: Այս պահին բարեկարգման աշխատանքներ են ընթանում թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզում. հիմնանորոգվում է 2-րդ մասնաշենքի տանիքը:
Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի աջակցույթամբ ստանդարտներին համապատասխան հիմնանորոգվում են թիվ 10 «Շուշան» մանկապարտեզի խմբասենյակների սանհանգույցները: Նշված աշխատանքներին զուգահեռ թարմացվում է նաև մանկապարտեզների գույքը. մի շարք խմբեր համալրվել են նոր մահճակալներով:
Էջմիածնի քաղաքապետարանի մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման հարցը քաղաքային իշխանությունների առաջնահերթությունների շարքում է և ծրագրերն էլ լինելու են շարունակական:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: