Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Ուսանողների միջազգային օրն Էջմիածնում

Ավելացվել է: 19-11-2018, 15:33 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 133 |
Ուսանողների միջազգային օրն Էջմիածնում
Ուսանողների միջազգային օրն  ամբողջ աշխարհում նշում են նոյեմբերի 17-ին: Տոնի պատմությունը սկիզբ է առել Չեխոսլովակիայում: Այն միտված է ևս անգամ շեշտելու ուսանողության ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը: 
Ուսանողների միջազգային օրվա առթիվ Էջմիածնի ուսանողական խորհուրդը և քաղաքապետարանը Էջմիածնի ակտիվ ուսանողների, երիտասարդներին միավորող հասարակական կազմակերպությունների և բարձր դասարաններում սովորող աշակերտների համար կազմակերպել էին բազմաբովանդակ միջոցառում: 
Միջոցառման գեղարվեստական մասում ելույթ ունեցան ուսանողական խորհրդի անդամները, որից հետո նրանց իր շնորհավորական խոսքն ասեց քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նշելով, որ ուրախ է տեսնել, թե ինչպես են ուսանողներն ակտիվ ու միասնական ներգրավված Հայաստանի ամենօրյա խնդիրների լուծմանը միտված գործընթացներում:
Միջոցառումը շարունակվեց ինտելեկտուալ և ստրատեգիական խաղերով և երիտասարդների գաղափարների ու ապագայի հանդեպ ունեցած տեսլականների բաց քննարկումով:
Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ ու բարձր արժեքների վրա հիմնված ուսանողներն են երկրի ապագան։ Էջմիածնի ակտիվ երիտասարդներին քաղաքապետարանը շնորհակալագրեր հանձնեց`ուսանողներից ակնկալելով առավել սերտ համագործակցություն Էջմիածնի քաղաքապետարանի հետ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: