Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«Հարսանիք թիկունքում» ներկայացումը Կոմիտասի անվան մշակույթի պալատի բեմում

Ավելացվել է: 4-12-2018, 15:49 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 393 |
«Հարսանիք թիկունքում»  ներկայացումը Կոմիտասի անվան մշակույթի պալատի բեմում
Էջմիածնի քաղաքապետարանի հրավերով Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը Կոմիտասի անվան մշակույթի պալատի բեմում էր: Ապրիլյան քառօրա պատերազմին նվիրված ներկաայացումը մարմնավորում է հայ ժողովրդի միասնականությունը, պայքարող ոգու անմահությունը, հայրենասիրությունը: Երկու գործողությամբ պիեսը թիկունքի, հերոսների ծնողների, հարազատների մասին է, սակայն նուրբ թելով ներկայացվում են նաև այն տղաները, որոնք պատերազմի ժամանակ շտապեցին առաջնագիծ։
Որպես հատուկ հյուրեր, քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրավերով, հանդիսատեսի շարքում էին նաև Էջմիածնի տարածաշրջանի զոհվածների ընտանիքները:
Ներկայացման դերասանները՝ համոզիչ կերպարներով, դերասանական բնական խաղով ու ազդեցիկ խոսքով հուզեցին Էջմիածնի հանդիսատեսին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: