Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական հանդեսներ մանկապարտեզներում

Ավելացվել է: 21-12-2018, 17:37 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 894 |
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական հանդեսներ մանկապարտեզներում
Ամանորին ընդառաջ Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում անցկացվում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոնական միջոցառումներ: Տոնական հանդեսի ընթացքում փոքրիկները երգի, պարի, ասմունքի և կերպարների միջոցով ներկաներին ամանորի հեքիաթ տեղափոխեցին:
Օրավա սպասված հյուրն էր Ձմեռ պապը, ով մանուկների հեքիաթային օրը լիարժեք դարձրեց քաղաքապետարանի պատրաստած անակնկալով՝ քաղցրավենիքով լի տոպրակներ փոքրիկներին և ինտելեկտուալ խաղեր, հեծանիվներ ու բազում այլ խաղալինքեր մանկապարտեզներին՝ խմբասենյակներում խաղալու համար:
Մանուկներին անհոգ մանկություն ու անհամար ժպիտներ մաղթեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Քաղաքապետը նշեց, որ երեխաների մտածողության և խոսքի զարգացման համար մանկապարտեզները զարգացնող և ժամանցային խաղերով ապահովելը անհրաժեշտություն էր, իսկ ամանորը լավագույն առիթ էր համալրման համար:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: