Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«Զանգակ» երգի ստուդիան՝ տարվա լավագույն վոկալ խումբ

Ավելացվել է: 17-01-2019, 15:54 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 720 |
«Զանգակ» երգի ստուդիան՝ տարվա լավագույն վոկալ խումբ
Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող «Զանգակ» երգի ստուդիան ճանաչվել է տարվա լավագույն վոկալ խումբ: Մրցանակը խմբին տրվել է «Handes Awards 2018» մրցանակաբաշխության շրջանակներում: Ընկերությունը ողջ տարվա ընթացքում հետևում է Հնրապետությունում և դրանից դուրս անցկացվող մրցույթ-փառատոների ընթացքին, մայրաքաղաքում և տարբեր մարզերում գործող խմբակների և անհատ կատարողների ծավալած գործունեությանը, հաղթողների ընտրությանը մոտենալով ամենայն պատասխանատվությամբ:
«Զանգակ» երգի ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ծովինար Հարույթունյանը խմբի ձեռքբերումները համարում է աշխատասիրության արդյունք: Տարվա ընթացքում բաց չեն թողել Էջմիածնում անցկացվող ոչ մի մշակութային միջոցառում, ակտիվ մասնակցել են Հայաստանում և Հայաստանից դուրս անցկացվող բազմաթիվ մրցույթ-փառատոների՝ վերադարձել պատվավոր մրցանակներով:
Երգի ստուդիայում այսօր ուսանում է 40 և ավելի սան: Իրենց հաջողությունների գաղտնիքը համարում են մշտապես կենդանի ձայնով հանդես գալը, ինչն օգնել է զարգացնել կատարողականությունը:
Խմբի գեղարվեստական ղեկավարը համոզված է՝ այս գործում պետք է լինել նաև լավ հոգեբան և յուրաքնչյուր սանին ցուցաբերել անհատական մոտեցում, որպեսզի կարողանաս հասնել լավագույն արդյունքի: Վստահ է՝ դեռ երկար են բարձ պահելու Էջմիածնի պատիվը:
Սաների երգացանկում ընդգրկված են ինչպես գեղարվեստական ղեկավարի երգերից, այնպես էլ հայկական էստրադայի և արտասահմանյան հիթեր:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: