Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ավելացվել է: 7-12-2012, 16:47 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Յուրաքանչյուր հայ խոր վշտով է հիշում 1988թվականի դեկտեմբերի 7: Այդ օրը հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների մոտ 40%-ը վայրկյանների ընթացքում ավերակի վերածվեց: Ըստ պաշտոնական տվյալների, երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք. ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու շրջակա 12 գյուղերը, 10 բալ էր, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7։ Էջմիածնում միշտ հիշում ու հարգում են երկրաշարժին զոհ դարձածների հիշատակը: Քաղաքապետի նախաձեռնությամբ Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանում կազմակերպվել էր ցուցադրություն:
Թանգարանի աշխատակից Անժելան երկրաշարժի ականատեսներից է: Պատմում է, որ խոր ցավ էր զգում ցուցադրության համար նախատեսված նկարները պատրաստելիս:
Այդ օրերին Հայաստանին օգնության էին շտապում աշխարհի տարբեր ծայրերից: Օգնության շտապող Հարավսլավական ինքնաթիռն աղետի ենթարկվեց: Ինքնաթիռում գտնվող 7 սերբ օդաչուներին ընդամենը 7-8 կիլոմետր էր մնացել, որպեսզի հասնեին վայրէջքին: Հայերի վշտին ավելացավ եւս մեկը: Էջմիածին-Արմավիր մայրուղու մոտ ինքնաթիռի բեկորներից կառուցվել է հուշարձան: Ամեն տարի էջմիածնեցիները ծաղիկներ են դնում զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Ըստ ավանդույթի, այս տարի եւս Էջմիածնի քաղաքապետի եւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ էջմիածնեցիները, Երկրապահ կամավորականների միության անդամները, քաղաքի կրթական հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին հուշարձանին:
Բնական աղետներն անխուսափելի են, դրանք հաճախ խլում են հազարավոր մարդկանց կյանք: Մեր պարտքն է հիշել ու հարգել զոհերի հիշատակը:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: