Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ավելացվել է: 28-01-2019, 10:18 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 83 |
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Այսօր Հայոց փառապանծ բանակը 27 տարեկան է: Այն ստեղծվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի բովում, սակայն վստահ քայլերով կայացել և զարգացում է ապրել՝ վերածվելով հայկական պետությունն ու հայոց պետականությունն իր վրա պահող ամուր սյուներից մեկի: Թերևս չկա գեթ մեկ ընտանիք, որը չունի կամ չի ունեցել սահմանին կանգնած զինվոր, ուստի այս օրը հավասարապես բոլորինն է՝ սահմանին կանգնած զինվորինը, զինվորին սպասող ծնողինը, յուրաքանչյուր հայինը: Իրապես անգին է այն խաղաղությունը, որը զօր ու գիշեր արթուն հսկում է սահմանին կանգնած զինվորը, ուստի միասնաբար աղոթենք, որպեսզի մեր երկրում խաղաղ բացվեն արշալույսները, և բոլոր զինվորներն անվնաս վերադառնան տուն:
Փա´ռք ու խոնարհում մեր երկրի անկախության ու բանակի կայացման ճանապարհին նահատակված բոլոր հերոսների հիշատակին: Զինվորի գործն արդար է, պարտքը` Սրբազան:
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ և Հա՛յ զինվոր:

Հարգանքներով`
Էջմիածնի քաղաքապետ`Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: