Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Մհեր Աբեղյանի 110-ամյակի միջոցառումը՝ նկարչի թանգարանում

Ավելացվել է: 29-01-2019, 17:35 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 73 |
Մհեր Աբեղյանի 110-ամյակի միջոցառումը՝  նկարչի թանգարանում
Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանում նշվեց Հայաստանի ժողովրդական նկարչի ծննդյան 110-ամյակը: Հրավիրված էին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Էջմիածնեցի նկարիչների ընտանիքները, թանգարանի մշտական այցելուներն ու արվեստի դպրոցի սաները:
Օրվա առթիվ ցուցադրության էին դրվել Մհեր Աբեղյանի նկարազարդումները  կատարված  Հովհաննես Թումանյանի «Ախթամար» պոեմի հիման վրա: Էքսկուրսիան շարունակվեց զրույց-դասախոսությամբ «Մհեր -Լուսիկ» թեմայով, որի ընթացքում թանգարանի տնօրեն Մանուշակ Հովհաննիսյանը հետաքրքիր ու բացառիկ տեղեկություններ հաղորդեց Աբեղյանների ընտանիքից:
Մհեր Աբեղյանին հատուկ է դեկորատիվ գունեղությունը:  Նրա բնանկարներում իշխում են անդորրն ու հոգևոր հանգստությունը, նատյուրմորտները վառ են:
Կենդանության օրորք Աբեղյանը հաճախ է հյուրընկալվել թանգարանում և զրուցել այցելուների հետ:  Այստեղ պահպանվում է Աբեղյանի մոլբերտը, որից հաճախ օգտվում են նաև Էջմիածնի գեղարվեստի դպրոցի սաները՝ թանգարանում ստեղծագործելու ընթացքում: Թանգարանի տնօրինությունը պահում է նաև Աբեղյանների տան ավանդույթը` ծննդյան օրվա ավանդական փախլավայի հյուրասիրությունը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: