Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Հիմնանորոգման աշխատանքներ թիվ 13 մանկապարտեզում. կշահագործվի ևս 3 խմբասենյակ

Ավելացվել է: 30-01-2019, 16:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 274 |
Հիմնանորոգման աշխատանքներ թիվ 13 մանկապարտեզում. կշահագործվի ևս 3 խմբասենյակ
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 մանկապարտեզում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգվում է չշահագործվող 2-րդ մասնաշենքի 3 խմբասենյակ: Ըստ նախատեսվածի, շնորհիվ նոր բացվող խմբասենյակների, արդեն աշնանը հնարավոր կլինի մանկապարտեզ ընդունել կրտսեր և միջին խմբերի ավելի մեծ թվով փոքրիկների:
Նոր խմբասենյակները կլինեն ինքնատիպ ու հետաքրքիր լուծումներով, ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան, երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող առարկայական միջավայրով, խաղային կենտրոններով և խաղամիջոցներով:
Մանկապարտեզների աշխատանքների բարելավումն ու փոքրիկների համար զարգացնող միջավայրի ստեղծումը Էջմիածնի քաղաքապետարանի առաջնային նպատակներից է. փուլային տարբերակով բացվելու են նոր խմբասենյակներ և ժամանակի ընթացքում վերագործարկվելու են մանկապարտեզների չշահագործվող մասնաշենքերը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: