Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹ

Ավելացվել է: 22-02-2019, 16:28 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 263 |
«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ՄՐՑՈՒՅԹ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ 2019 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որը կիրականացվի 3 փուլով:

Առաջին փուլ - մայիսի 25 - հունիսի 12
Երկրորդ փուլ - հունիսի 13 - հունիսի 27
Երրորդ փուլը կանցկացվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք:

Մրցույթի առաջին փուլը համակարգում են համայնքապետարանները, երկրորդ փուլը ՀՀ մարզպետարանները, իսկ երրորդ փուլի պատասխանատվությունը կրում է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը:
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք:

Մասնակցության պայմաններն են՝
1. Մրցույթի 1-ին փուլին կարող են մասնակցել այն բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն: Ընտանիքի կազմը՝ 3 անձ (հայրը, մայրը և երեխան՝ անկախ սեռից),
2. Ընտանիքը մրցույթին մասնակցում է միասնական համազգեստով,
3. Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին:

ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ 4 ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՎ՝

1-ին տարիքային խումբ - 2011 թվականից մինչև 2013 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ
2-րդ տարիքային խումբ - 2008 թվականից մինչև 2010 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ
3-րդ տարիքային խումբ - 2005 թվականից մինչև 2007 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ
4-րդ տարիքային խումբ - 2002 թվականից մինչև 2004 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ

ՄՐՑՈւՅԹԻ ՄԱՐԶԱՁԵՎԵՐՆ ԵՆ՝
1. Խաղային փոխանցավազք 30մ
2. Վարժություն բասկետբոլի գնդակով
3. Թենիսի գնդակի նետում
4. Խաղային փոխանցավազք՝ թենիսի գնդակով
5. Հեռացատկ (տեղից)
6. Խաղային փոխանցավազք 80մ (30մ + 30մ + 20մ)

Մրցույթի բոլոր 3 փուլերում կտրվեն խրախուսական մրցանակներ, հավաստագեր, մեդալներ և պարգևատրումներ:
Երրորդ փուլում հաջողություններ գրանցած ընտանիքները կպարգևատրվեն 300-500 հազար դրամով:
Հայտերը ներկայացնելու համար կարող եք դիմել Էջմիածնի համայնքապետարանի Սպորտ բաժին կամ Էջմիածնի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ ՝ մինչև 2019 թվականի մայիսի 8-ը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: