Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ-դասախոսություն

Ավելացվել է: 27-03-2019, 12:55 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 84 |
Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ-դասախոսություն
Էջմիածնում շարունակվում են Կոմիտասին նվիրված միջոցառումները: Հերթական միջոցառումը նշանավորվեց Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգ-դասախոսությամբ և ցուցահանդեսով, որն անցկացվեց համայնքապետարանի և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ Մակար Եկմալյանի անվան թիվ մեկ երաժշտական դպրոցում
Հայոց ազգային երաժշտագիտության հիմնադրին նվիրված միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
Դասախոսությամբ հանդես եկավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի դասախոս Սեդա Շեյրանյանը՝ բացահայտելով Վարդապետի գործունեության այն էջերը, որոնք այնքան էլ ծանոթ չեն հասարակությանը:
Կոմիտասյան ելույթներով հանդես եկան «Ագապէ» կամերային երգչախումբը, «Վելվետ» լարային քառյակը, Վարդան Թորոսյանը, Լուսինե Ներսիսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Անուշ Մարտիրոսյանը և համերգի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանը:
Երաժշտական դպրոցի նախասրահում էլ ցուցադրության էին դրվել Էջմիածնի Եղ. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքները՝ կոմիտասյան թեմաներով: Ներկաները շրջեցին և ծանոթացան ներկայացված աշխատանքներին, վայելեցին կոմիտասյան ևս մեկ հիանալի օր:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: