Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ավելացվել է: 13-05-2019, 16:27 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 64 |
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Կարևորելով համայնքի բնակչի իրազեկ լինելու իրավունքը, ինչպես նաև դա գործնականում ապահովելու համայնքային իշխանության կամքը՝ իրազեկման կարգով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել Էջմիածին քաղաքային համայնքի փողոցների և շենքերի բակերի ճանապարհային ծածկույթի ասֆալտապատման փոսային նորոգման աշխատանքների դադարեցման պատճառների և դրանց հնարավոր լուծումների մասին:
Այսպես, վերոհիշյալ աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով Էջմիածնի համայնքնապետարանում 2019թ.-ի ապրիլ ամսվա սկզբին «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքելու նպատակով կազմակերպվել է թվով 2 (երկու) գնման գործընթաց (ընդ որում, կնքվելիք պայմանագրերով նախատեսված աշխատանքները ծավալային իմաստով ներառում է (ըստ նախնական չափումների) Էջմիածին քաղաքային համայնքի ասֆալտապատ փողոցների և շենքերի բակերի ճանապարհային ծածկույթի փոսային նորոգման ենթակա գրեթե ողջ մակերեսը): Արդյունքում, մասնակիցների կողմից ներկայացված հայտերի գնահատմամբ, երկու գործընթացով էլ որպես հաղթող մասնակից է ճանաչվել «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի հետ.
1. 12.04.2019 թվականին կնքվել է Էջմիածին քաղաքի փողոցների և շենքերի բակերի ճանապարհային ծածկույթի ասֆալտապատման փոսային նորոգման կապալային աշխատանքների կատարման գնման № ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀ ԱՇՁԲ 19/2 պայմանագիրը՝ 2019 թվականի ապրիլի 15-ից մինչև նույն թվականի մայիսի 07-ը աշխատանքների կատարման ժամկետով,
2. 15.04.2019 թվականին կնքվել է Էջմիածին քաղաքի փողոցների և շենքերի բակերի ճանապարհային ծածկույթի ասֆալտապատման փոսային նորոգման կապալային աշխատանքների կատարման գնման № ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀ ԱՇՁԲ 19/3 պայմանագիրը՝ 2019 թվականի ապրիլի 17-ից մինչև նույն թվականի մայիսի 10-ը աշխատանքների կատարման ժամկետով:
Արդյունքում. 1/ № ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀ ԱՇՁԲ 19/2 պայմանագրի շրջանակներում Պատվիրատուի կողմից 07.05.2019 թվականին արձանագրվել է Կապալառու կազմակերպության պայմանագրային պարտավորությունների՝ պայմանագրով նախատեսված ժամկետում աշխատանքների կատարման էական խախտում, այն է՝ ժամկետի ավարտի դրությամբ ըստ չափումների կապալային աշխատանքները կատարվել են մասնակի, իսկ 2/ № ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀ ԱՇՁԲ 19/3 պայմանագրով 10.05.2019 թվականին արձանագրվել է, որ Կապալառուի կողմից պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել, ինչի հիմքով Պատվիրատուի նախաձեռնությամբ միակողմանիորեն լուծվել են № ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀ ԱՇՁԲ 19/2 և № ՀՀ ԱՄԷՀ ԲՏ ԳՀ ԱՇՁԲ 19/3 գնման պայմանագրերը:
Ստեղծված պայմաններում, հաղթող ընկերության կողմից աշխատանքներն անբարեխիղճ կատարելու հետևանքով Էջմիածնի քաղաքապետարանը դադարեցրել է վերը նշված պայմանագրերը և նախատեսել է նոր մրցույքի անցկացում՝ նախատեսված աշխատանքների ավարտն ապահովելու նպատակով:

Այս ամենի արդյունքում ասֆալտապատման փոսային նորոգման աշխատանքների ձգձգման համար քաղաքապետարանը հայցում է Էջմիածին քաղաքի բնակիչների ներողամտությունը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: