Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թանգարանների գիշեր․ միջոցառումների ծրագիրը

Ավելացվել է: 17-05-2019, 15:58 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 264 |
Թանգարանների գիշեր․ միջոցառումների ծրագիրը
Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կանցկացվի «Թանգարանների գիշեր» ծրագիրը
Էջմիածնի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն այս տարի եւս միացել են նախաձեռնությանը եւ նախապատրաստել հետաքրքիր ծրագրեր։
Պատմաազգագրական թանգարանում կբացվի 2 ցուցադրություն․ կցուցադրվի կյանքն ու կենցաղը խորհրդային տարիներին՝ «Հուշեր մեր ոչ հեռավոր անցյալից․ HOMO SOVETICUS» խորագրի ներքո։ Իսկ մեկ այլ տաղավարում կցուցադրվեն սոցռեալիզմի ժանրի գործեր՝ Էջմիածնի պատվավոր քաղաքացի, ավեստագետ Ներսես Մելիքյանի հավաքածուից։
Ժամը 19։00-20։00-ն կլինեն նաեւ երաժշտական կատարումներ․ ելույթ կունենան «Զանգակ» երգի ստուդիայի սաները։
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում, բացի հիմնական ցուցադրությունից, ժամը 18։30-ից այցելուները կարող են մասնակցել պարի ուսուցմանը՝ Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու» թատրոնի սաների մատուցմամբ։
20։00-ին թատերականացված դրվագով հանդես կգան Վաղարշապատի Մ․ Գորկու անվան ավագ դպրոցի սաները՝ «Հովհ. Հովհաննիսյանը որպես էջմիածնեցի գրող» միջոցառմամբ։

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: