Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Գալա համերգով ամփոփվեց «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը

Ավելացվել է: 21-05-2019, 16:27 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 426 |
Գալա համերգով ամփոփվեց  «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը
Կոմիտասյան տարին էջմիածնում աչքի է ընկնում բառառիկ ակտիվությամբ. համերգային ծրագրերին այս անգամ հաջորդեց «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան մրցույթ-փառատոնը: Այս տարի այն կազմակերպվել էր առաջին անգամ`Էջմիածնի քաղաքապետարանի և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Մրցույթ-փառատոնը միջմարզային էր, մասնակցում էին Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի մինչև 18 տարեկան 360-ից ավելի երաժիշտ-կատարողները` դաշնամուր, լարային, փողային, ժող.նվագարաններ, վոկալ (դասական, ժողովրդական, էստրադային) անվանակարգերում:
Մայիսի 10-15-ը տևած մրցութային օրերի ամփոփումը և գալա համարգը տեղի ունեցավ մայիսի 17-ին` Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ մեկ երաժտական դպրոցի համերգային դահլիճում:
Նախքան արդյունքների ամփոփումը երեխաներն իրենց կատարամուներով ողջունեցին հանդիստեսին, փոխադարձաբար արժանանալով նրանց հիացական ծափողջույններին:
Մրցանակների հանձնումից առաջ խոսեց «Արտպրոգրես» մշակութային ՀԿ-ի նախագահ, «Փոքրիկ քայլ» մրցույթի գեղարվեստական ղեկավար Արտյոմ Հարությունյանը. «Այսօր մենք մեր փոքրիկ, բայց հաստատակամ քայլով առաջ շարժվեցինք այն ճանապարհով, որ կոչվում է արվեստ և մշակույթ: Հպարտությամբ կարող եմ նշել, որ այստեղ սկիզբ դրվեց մի նոր մշակույթի, նոր համագործակցության և նոր կապերի և մոտեցումների»: Վերջինս հույս հայտնեց, որ մյուս տարի մրցույթը կկրի արդեն հանրապետական բնույթ:
Գալա համերգով ամփոփվեց  «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը
Ժյուրիի կազմում յուրաքանչյուր անվանակարգում երեք մարզերից ներկայացված էր մեկական անձ, նախագահն էլ ընտրված էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմից:
Փառատոնի մեծ մրցանակները հանձնեցին էջմիածնի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը:

Գալա համերգով ամփոփվեց  «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը

Դաշնամուրային անվակարգի առաջին կարգի մրցանակները հանձնեց դաշնամուրային անվանակարգի ժյուրիի նախագահ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի կոնսերվատորայի դաշնամուրային ամբիոնի վարիչ պրոֆեսոր Կարինե Օհանյանը: Ազգային նվագարաններ անվանակարգի մրցանակները հանձնեց Կոնսերվատորիայի երաժշտության տեսության ամբիոնի դասախոս, երաժտագետ-տեսաբան Սեդա Շեյրանյանը: Լարային անվակարգի մրցակների հանձնումը վստահված էր Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժտական դպրոցի տնօրեն, կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Անուշ Խաչատրյանին: Վերջինս հանձնեց նաև «Հայ կոմպոզիտորի ստեղծագործության լավագույն կատարում» և «Ժյուրիի համակրանք» հատուկ մրցանակները:

Գալա համերգով ամփոփվեց  «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը
Գալա համերգով ամփոփվեց  «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնը

Իր հատուկ մրցանակը հանձնեց նաև էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Մրցանակին արժանացավ մրցույթի ամենակրտսեր մասնակիցը` Ալեքս Հակոբյանը:
Ամփոփիչ խոսքում քաղաքապետը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և բոլոր նրանց` ում շնորհիվ կայացավ փառատոնը: «Մտածում էի, որ բոլորիս բազմազբաղ առօրյայում դժվար կլինի կազմակերպել այս մասշտաբի փառատոն: Ուրախ եմ նշել, որ առաջին տարվա համար փառատոնը կարելի է կայացած համարել, ինչի մասին փաստեցին նաև ժյուրիի հարգարժան անդամները: Այն էմոցիաները, որ մենք ստացանք, իրավունք կվերապահեն` մյուս տարի համարձակ գտնվել, փորձել կազմակերպել հանրապետության մասշտաբով այսպիսի փառատոն»:
Արվեստն ու երաժշտությունը խոսքով գնահատել չի լինում, այլ նման միջոցառումներ ենք մենք ցուցաբերում մեր սերն ու վերաբերմունքը ազգային ու միջազգային արժեքների նկատմամբ: Արվեստն այն լեզուն է, որ ազգություն ու սահման չի ճանաչում,- խոսքի ավարտին նշեց նա:


Սիրանուշ Գեւորգյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: