Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Ավելացվել է: 28-05-2019, 11:58 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 113 |
Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի շնորհավորական ուղերձը Առաջին Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Մայիսի 28-ը հայի՝ ապրելու իր իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է, մեր պատմության ամենապայծառ էջերից մեկը: Անահավատալի է, թե ինչպես դարավոր ընդմիջումից հետո եւ Մեծ եղեռնից ընդամենը 3 տարի անց՝ 1918թ. մայիսի 28-ին,մեր ժողովրդը կարողացավ հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ վերականգնել անկախ պետականությունը։ Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, ինքնիշխան պետություն, հզոր պետականություն կերտելու և որ կարևորն է` պահպանելու հրամայականի մասին, սերնդեսերունդ փոխանցվեց և իր նոր ու փայլուն դրսևորումն ունեցավ 1980-ական թվականների վերջին:
Մենք մշտապես պետք է ուսումնասիրենք մեր անցած պատմությունը, դասեր քաղենք նրա ամեն էջից ՝ առանձնահատուկ խորությամբ գիտակցելով հայոց պետականության կարևորությունն ու նշանակությունը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ ամուր հավատ, միասնականություն եւ դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն:

Հարգանքով՝

Էջմիածին համայնքի ղեկավար` Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: