Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջոցառում թիվ 15 մանկապարտեզում

Ավելացվել է: 1-07-2019, 17:08 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 404 |
Շրջակա միջավայրի պահպանությանը նվիրված միջոցառում թիվ 15 մանկապարտեզում
Մարդու կյանքի եւ առողջության վրա շրջակա միջավայրի ունեցած մեծ ազդեցության մասին երեխաները պետք է սովորեն դեռ մանկապարտեզից: Այս նպատակով մանկապարտեզներում կազմակերպվում են նաեւ էկոլոգիայի դասընթացներ:
Էջմիածնի թիվ 15 «Զվարթնոց» մանկապարտեզում երեխաները ծանոթանում են ոչ միայն էկոէթիկային, այլեւ սովորում երկրորդ կյանք տալ անպետք իրերին՝ այդ կերպ նպաստելով նաեւ շրջակա միջավայրի մաքրմանը: Կենցաղային թափոններից, պլաստիկե տարաներից, ստվարաթղթերից եւ քարերից իրենց իսկ ձեռքով պատրաստած զանազան դեկորները մանկապարտեզում երեխաները ներկայացրեցին ցուցահանդեսի տեսքով՝ «Մաքուր պահենք մեր քաղաքը» խորագիրը կրող միջոցառման ընթացքում: Նախաձեռնությանը հաղորդակից էին դարձել նաեւ ծնողները՝ օգնելով երեխաներին թափոններին նոր կյանք տալու եւ դեկորատիվ իրեր պատրաստելու գործում:
Միջոցառման շրջանակներում մանկապարտեզի դաստիարակները նաեւ թեմատիկ ենթատեքստով բեմադրել էին փոքրիկ տիկնիկային ներկայացում` «Կարմիր գլխարկը» հեքիաթի մոտիվներով, որի դեկորները եւս պատրաստել էին իրենց ձեռքով: Դե իսկ մանկապարտեզի բակի հատվածը երեխաների շնորհիվ վերածվել է կենդանացած հեքիաթի. այսուհետ բակը կզարդարեն տարբեր հեքիաթների կերպարները:
Միջոցառումը նաև քարոզչական առաքելություն ուներ և բնության հանդեպ պատասխանատու ապրելակերպի յուրօրինակ կոչ էր. անցորդներին ուսուցողական թերթիկներ բաժանելով երեխաները շրջեցին Զվարթնոց թաղամասի այգու հարակից տարածքում՝ շրջակա միջավայրը մաքուր պահելու կարեւորության մասին վանկարկումներով եւ պաստառներով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: