Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Ծառատունկ՝ «Ծիծեռնակ» մանկապարտեզում

Ավելացվել է: 12-08-2019, 16:15 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 247 |
Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում
Էջմիածնի թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի այգու ծառերից 1000-ից ավելին տնկվել է «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի բարերարներ Հասմիկ եւ Վահե Դոմբալագյանների միջոցներով:
Նրանց այցը մանկապարտեզ ոգեւորել էր մանկապարտեզի սաներին: Նրանք հյուրերին դիմավորեցին աղուհացով եւ մրգերով, որ ստացել են հենց այդ ծառերից:
Դոմբալագյանների ընտանիքը, պահելով ավանդույթը, եւս չորս ծառ տնկեց, խոստանալով՝ կրկին համալրել ծառերի քանակը ոչ միայն մրգատու, այլ նաեւ դեկորատիվ ծառերով:
Հյուրերին եւս մեկ անակնկալ էր սպասում. Երեխաները փոքրիկ միջոցառում էին պատրաստել՝ նվիրված ծառերի ու բնության կարեւորությանը:
Մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը իր խոսքում երախտագիտություն հայտնեց Դոմբալագյանների ընտանիքին՝ մշտական ուշադրության ու աջակցության համար:
-Դուք օրինակ ծառայեցիք երեխաներին, սովորեցրիք, որ ամեն մեկը պետք է կարողանա ընտանիքի խորհուրդն իր մեջ ունենալ, որովհետեւ ծառ տնկելն ընտանիքի ամրության նշանն է,- խոսքը ամփոփելով նկատել է տնօրենը:
Ի լրումն նրա խոսքի, մանկապարտեզի դաստիարակ Սուսաննա Տերտերյանն ասաց, որ մենք՝ հայերս շատ ենք սիրել ծառ տնկել: Ծառ ենք տնկել, երբ ընտանիք է կազմվել, երեխա է ծնվել, անգամ, երբ մարդ է մահացել: Ուրեմն այսօր էլ պետք է պահենք այդ ավանդույթը՝ հնարավորիս շատ ծառ տնկելով:
Բարերար Վահե Դոմբալագյանն էլ հորդորեց երեխաներին ուշադիր լինել եւ մշատապես խնամել ծառերը, որպեսզի հետագայում էլ, ինչպես այսօր, վայելեն սեփական աշխատանքի պտուղները:



Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում
Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում
Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում
Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում
Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում
Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում
Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում
Ծառատունկ՝   «Ծիծեռնակ» մանկապարտեզում

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: