Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«Վրձինների համբույրը» արվեստի միջազգային սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը

Ավելացվել է: 14-08-2019, 10:42 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 160 |
«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը
«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ում տեղի ունեցավ «Վրձինների համբույրը» խորագրով «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը: Այս տարի սիմպոզիումին մասնակցում են 26 արվեստագետ՝ 7 երկրից:
Միջոցառման ընթացքում սիմպոզիումի մասնակիցներին եւ հյուրերին ողջույնի խոսք հղեց Հայ Միասնության Խաչ ԲՄՀԿ-ի եւ Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումի հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը.
«Միջոցառումը կոչվում է «Վրձինների համբույրը», քանի որ աշխարհում կան անթարգման բաներ՝ սերը, համբույրը: Աշխարհում շատ են երեւույթները, որ բաժանում են մարդկանց, ուրեմն ժամանակն է ստեղծել երեւույթներ, որ կմիավորեն մեզ: Այդ Երեւույթներից մեկը սերն է: Ողջունում ենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած նկարաչներին, ովքեր իրենց սերը թողնելու են այստեղ՝ Ավետյաց աշխարհում»:
Այս տարի սիմպոզիումի գործընկեր է դարձել ՀՀ նկարիչների միությունը: Միջոցառմանը ներկա էր միության փոխնախագահ Լեւոն Աբրահամյանը, ով իր խոսքում եւս մատնանշեց միասնության գաղափարի կարեւորությունը:
«Մեր սիրտը այսօր մեծ ուրախությամբ է լցված: Այսպիսի միջոցառումները պետք են, քանի որ բոլորս միավորվում ենք սիրով եւ այդ սերն է բերում առանց սահմանների Երկիր մոլորակի ըմբռնմանը: Նկարիչների միության եւ նման կառույցների համագործակցությունը կարող են Երկիր մոլորակին նոր լույսի աղբյուրներ բերել, որոնք կմիավորեն մարդկանց»:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին տրվեցին կավե սալեր, որոնց վրա նրանք պետք է թողնեն իրենց համբույրի հետքը։
Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները կատարեցին Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումի հիմնը, որի հեղինակը սիմպոզիումի մասնակից նկարիչ Պավել Մունտիեւն է։
Սիմպոզիումի ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 20-ին, այդ ժամանակ կբացվի նաեւ «Անթարգման համբույրի պատը»՝ մասնակիցների շուրթերի հետքերով։



«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը
«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը
«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը
«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը
«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը
«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը
«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը
«Վրձինների համբույրը»  արվեստի միջազգային  սիմպոզիում 2019-ի հանդիսավոր բացումը

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: