Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 1-09-2019, 08:56 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 79 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ,
Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ բեղմնավոր և հաջողություններով լի ուսումնական տարի։
Գիտելիքը մարդու գոյության հիմնաքարն է, նրա բանական կյանքի գլխավոր ուղեկիցը, որն օգնում է հաղթահարել դժվարություններ և նվաճել նոր բարձունքներ։ Գիտելիքն է, որ մարդուն դարձնում է ուժեղ և ստեղծում նրա կերպարը հասարակության մեջ։ Գիտելիքն է դաստիարակում սերունդներ, կերտում հզոր և անպարտելի պետություն։
Այսօրը հիշարժան է հատկապես առաջին դասարան հաճախող աշակերտների համար։ Սիրելինե՛րս, մաղթում եմ Ձեզ հաջող ուսումնական տարի, լի նոր բացահայտումներով և ձեռքբերումներով։ Դուք արդեն կատարում եք ձեր կյանքի առաջին պատասխանատու քայլը և վստահ եմ, որ այն հաջողությամբ կպսակվի։
Ջերմորեն շնորհավորում եմ ուսուցիչներին՝ մաղթելով անսպառ ուժ և քաջառողջություն երեխաներ կրթելու կարևորագույն և պատասխանատու առաքելությունը լավագույնս իրականացնելու համար։
Վստահ եմ, որ նոր ուսումնական տարին լինելու է նոր աշխարհընկալման, ձեռքբերումների և բազում հաջողությունների տարի։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս կարևորագույն տոնի՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ մաղթելով նոր գիտելիքներով, հետաքրքիր զարգացումներով լի և արդյունավետ տարի։

Լավագույն մաղթանքներով՝
էջմիածին համայնքի ղեկավար`
Դիանա Գասպարյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: