Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումներն Էջմիածնում մեկնարկեց ռազմական տեխնիկայի ցուցադրությամբ՝ քաղաքի գլխավոր հրապարակում, շարունակվեց երեկոյան համաքաղաքային տոնական համերգային ծրագրով: Քաղաքի տարբեր երգի-պարի խմբեր իրենց ելույթներով շնորհավորեցին հայրենիքին` կարեւոր օրվա առթիվ: Երեկոյի հատուկ հյուրն էր երգիչ-դերասան Պապ Իսպիրյանը: Հայաստանի խորհրդանիշները կրող երեխաները կարծես ամբողջացնում էին օրվա խորհուրդը` ցույց տալով, որ Հայաստանի վաղվա օրը ապահով ձեռքերում է: Օրն ամփոփվեց տոնական հրավառությամբ
Ավելացնել մեկնաբանություն