Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Ավելացվել է: 20-02-2013, 13:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Էջմիածինն ու Չեխիայի Հանրապետության Վիսոկե Միտո քաղաքը բարեկամության հուշագիր ստորագրեցին: Երկու երկրների բարեկամությունը ամուր է եղել տարիներ շարունակ եւ այսօր արդեն երկու հանրապետությունների Էջմիածին ու Վիսոկե Միտո քաղաքների ներկայացուցիչները ստորագրեցին քույր քաղաք դառնալու հուշագիր: Հուշագիրը ստորագրվեց Էջմիածնում: Հյուրերին ընդունեց փոխքաղաքապետ Նորիկ Մուրադյանը: Վիսոկե Միտոյի քաղաքապետը երկրորդ անգամ էր Հայաստանում. <<Շատ է փոխվել Հայաստանը, ավելի գեղեցկացել, զարգացել է: Այստեղ Էջմիածինը առաջին քաղաքն է, որի հետ մենք քույր քաղաք կդառնանք: Շատ ուրախ ենք: Վստահ ենք, որ լավ բարեկամներ կլինենք>>,-ասաց քաղաքապետ Միրոսլավ Սուսեկը: Նա հույս հայտնեց, որ երկու քաղաքների բարեկամությունը արդյունավետ եւ փոխշահավետ կլինի բոլոր ոլորտներում:
Հյուրերին զարմացրեց նաեւ Էջմիածնի <<տարիքը>>: <<Հին քաղաք է, մեր քաղաքն ավելի երիտասարդ է>>,- նշեցին նրանք: Հուշագրի ստորագրումից հետո ամռանն արդեն Վիսոկե Միտոյում երկու քաղաքների քաղաքապետերը կստորագրեն քույր քաղաք դառնալու պայմանագիրը:
Էջմիածինն այսօր արդեն 7 քույր քաղաք ունի, որոնց հետ սերտ համագործակցում է: Երկու կողմերի համար էլ այդ համագործակցությունը դրական ազդեցություն է ունենում տարբեր բնագավառներում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: