Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Հոկտեմբերի ութին արի՛ Էջմիածին

Ավելացվել է: 4-10-2019, 15:38 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 388 |


Սիրելի՛ համաքաղաքացիներ,
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ին տոնելու ենք մեր սիրելի քաղաքի 2704-ամյակը:
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի.
405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը՝ Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 8-ը, ճիշտ տոմարով հաշվելու դեպքում, մեծն Կոմիտասի ծննդյան օրն է:
29 տարվա դադարից հետո՝ 1955 թվականի հենց հոկտեմբերի 8-ին է իր առաջին մյուռոնօրհնությունը կատարել նորընտիր Վազգեն Վեհափառը:
Պատմության ողջ ընթացքում մեր քաղաքը ճակատագրորոշ նշանակություն է ունեցել հայ ազգի համար:
Դե ինչ, սկսենք բացել փակագծերը. ծանոթացե՛ք Էջմիածնի օրվա միջոցառումներին եւ մտապահեք նախընտրելիները:

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

12։00 Հանդիսավոր նիստ Կոմիտասի անվան մշակույթի պալատում, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:
12։30 Էջմիածնեցի նկարիչների նկարների ցուցահանդես Կոմիտասի անվան մշակույթի պալատի նախասրահում:
13։00 Քանդակագործության ցուցադրական արվեստ Սբ. Մարիանե այգում «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից:
13։45 Նարդու և շախմատի ցուցադրական խաղեր «Անմար կրակ» հուշահամալիրում
14:00 «Հովհաննիսյանական ընդունելություն» Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում:
15:00 ՏՈՆԱԿԱՆ ՇՔԵՐԹ:
16։00 Սպորտային և պարային ցուցադրական ելույթներ Կոմիտասի անվան հրապարակում:
16։00-17։00 Համերգային ծրագիր համայնքապետարանի հարակից պուրակում:
16։15 Այցելություն Խորեն Տեր-Հարության թանգարան (Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ):
16։30 Նկարում են Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները:
16:45 Շրջայց Էջմիածնի կրթական և հասարակական կառույցների սաների աշխատանքները ներկայացնող տաղավարներով:
17։00 Այցելություն Էջմիածնի 55-ամյա պատմաազգագրական թանգարան:
17։30 «Էջմիածինը երեկ և այսօր» լուսանկարների ցուցահանդես համայնքապետարանի հարակից տարածքում:
17:45 Գեղանկարիչ Այվազ Ավոյանի աշխատանքների ցուցահանդես համայնքապետարանի նախասրահում:
18:00 ՔՈՒՖԹԱՅԻ (կոլոլակ) ՓԱՌԱՏՈՆ համայնքապետարանի հարակից տարածքում
19:00 ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ:
22:00 Հրավառություն

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: