Էջմիածնի 2704-ամյակի տոնակատարությունների շրջանակում Անմար կրակ հուշահամալիրի տարածքում անցկացվեցին նարդու եւ շախմատի սիրողական խաղեր: Շախմատիստ երեխաները մեծ ոգեւորությամբ սպասում էին հատուկ հյուրերին` գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանին ու Հայկ Մարտիրոսյանին, որոնց հետ էլ շախմատի համաժամանակյա խաղ անցկացրին: Իսկ նարդու սիրողական խաղերին մասնակցում էին օգոստոս ամսին կայացած Նարդու անդրանիկ մրցաշարի երկար եւ կարճ ձեւերի հաղթողներ Թադեւոս Թադեւոսյանը եւ Ներսես Աղաջանը, Նարդու Ազգային ֆեդերացիայի նախագահ Խաչիկ Մելիքյանը: Խաղերի ընթացքին հետեւեցին քաղաքապետ Դիանա Գասպարյանը եւ քաղաքի հյուրերը:
Ավելացնել մեկնաբանություն